Հայ ալպինիստ Երվանդ Իլյինսկին արժանացել է «Ղազախստանի Աշխատանքի հերոս» աստղի

29 Մարտի 2026, 15:00

Հայեր

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 27-ին երկրի բարձրագույն պարգևը՝ «Ղազախստանի Աշխատանքի հերոս» աստղը հանձնել է լեգենդար հայ ալպինիստ Երվանդ Իլյինսկուն։

«Մեծապես ձեր հսկայական ջանքերի և բարձրագույն պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Ղազախստանի Հանրապետության երկնագույն դրոշը հպարտորեն ծածանվել է աշխարհի, թվում է, անհասանելի գագաթների վրա։ Դուք արդարացիորեն վայելում եք ճանաչում և հարգանք՝ որպես ղազախական ալպինիզմի դպրոցի հիմնադիր։ Ձեր մարզիչ-դաստիարակի տաղանդը, պահանջկոտությունն ու կարգապահությունը հիմք են դարձել մի ամբողջ սերնդի նշանավոր ալպինիստների՝ համաշխարհային ռեկորդակիրների և չեմպիոնների ձևավորման համար, որոնք դարձել են միջազգային ալպինիստական շարժման էլիտան։

Ալպինիստների շրջանում թևավոր խոսք են դարձել ձեր այն խոսքերը, որ ոչ մի նվաճում արժանի չէ մարդկային կյանքի։ Երբ Կ2 բարձրանալիս ձեր թիմը հայտնվեց ուժգին փոթորկի մեջ, գագաթին մոտ լինելով՝ դուք որոշում կայացրեցիք իջնել։ Սա վկայում է ձեր իմաստության և ազնվության մասին։ Ձեր կենսական ուղին ստեղծագործ հայրենասիրության, անձնազոհության և պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ է։ Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և նոր նվաճումներ։ Պահպանեք ձեզ», — ասել է պետության ղեկավարը՝ պարգևը հանձնելիս։

Մոտակա օրերին ղազախական տեղեկատվական հարթակներում կհրապարակվի նյութ՝ նվիրված նշանավոր ալպինիստի կյանքի կարևոր ձեռքբերումներին և հիշարժան դրվագներին։