Արման Ծառուկյանը 9:3 հաշվով հաղթել է Ջորջիո Պուլասին
29 Մարտի 2026, 11:00
Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ-գոտեմարտը «RAF 07» մրցաշարում ավարտվել է հայ ըմբիշի վստահ հաղթանակով։
Ծառուկյանը վերահաստատել է իր առավելությունը՝ մրցակցին պարտության մատնելով 9:3 հաշվով: Այսպիսով, նա երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տոնել ամերիկացի մարզիկի նկատմամբ։