Այս իշխանության վերարտադրությունը նշանակում է նոր կորուստներ, նոր զիջումներ․ Իշխան Սաղաթելյան

29 Մարտի 2026, 18:30

Քաղաքականություն

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքից է կախված մեր երկրի հետագա ընթացքը: Այս մասին Հրազդան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ի՞նչ է տեղի ունեցել սրանց կառավարման ութը տարիների ընթացքում, հայաթափվել է Արցախը, 150 000 մարդ մնացել է անտուն, անհայրենիք, շուրջ 5000 զոհ, 12000 մարդ հաշմանդամ, այսօր Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ զբաղեցնելով մեր բարձրադիր ռազմավարական դիրքերը, ներքին կյանքում պառակտել են մեր ժողովրդին, բաժանել սևերի ու սպիտակների, նախկինների ու նորերի, ռուսամետների ու արևմտամետների, թշնամու պահանջով պատրաստվում են փոխել մեր սահմանադրությունը և այս ամեն ինչի դիմաց ի՞նչ է ստացել մեր ժողովուրդը՝ ասֆալտ, որն անձրև եկավ-քշեց տարավ»,-ասել է Սաղաթելյանը։

Հիմա եթերում