ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ
31 Մարտի 2026, 17:50
Իրանում Արաբական Միացյալ Էմիրություններից եկող բեռնատարը, որը շարժվում էր դեպի Հայաստանի Հանրապետություն, հայտնվել է գնդակոծության տակ։ Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ հայ-իրանական սահմանին գտնվող «Նորդուզ» անցակետից մոտ 500 կիլոմետր հեռավորության վրա։ Սա նմանատիպ առաջին դեպքն է։
Բեռնարկղում ավտոհիդրավլիկ վերամբարձ սարք էր։
Ռմբակոծության պահին բեռնատարը կայանված է եղել, իսկ իրանցի վարորդը մեքենայում չի եղել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից։