Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից եղբայրներից մեկը 2 ամսով կալանավորվեց

01 Ապրիլի 2026, 12:40

Քաղաքականություն

Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը կալանավորվել է 2 ամսով։ Նման որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։

Երեկ հայտնել էինք, որ ՔԿ–ն միջնորդել է 2 ամսով կալանավորել նրան։

«Այն միջնորդությունը, որը ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է։ 12-րդ դասարանի աշակերտը պետք է կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարող են վարչական հսկողության տակ կամ տնային կալանքի տակ գտնվել։ Ոչ մի բան հաշվի չառան»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ Մեկ ուրիշն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։