Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ձևաչափով․ Դմիտրի Պեսկով
01 Ապրիլի 2026, 13:53
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսօր կկայանան ռուս-հայկական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։
«Այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն շփումը դեմ առ դեմ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- նշել է Պեսկովը։