Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը կվերացվի
01 Ապրիլի 2026, 16:10
Փաստաբան Հարութ Ակլունցը գրում է. «Անաչառությամբ աչքի ընկնող դատավոր Արման Հովհաննիսյանը իրավունքի շահերից բխող հերթական որոշումն է կայացրել:
Դատարանը բավարարել է քննիչի և դատախազի գործողությունների դեմ իմ բողոքը, ճանաչել է գերաշնորհ Սրբազան հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը: Շնորհավորում եմ բոլորիս կամայականության դեմ իրավունքի հերթական հաղթանակի կապակցությամբ»: