ՌԴ-ն բանակցություններ չի վարում Ղազախստանին ՀՀ-ի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցելու շուրջ․ Զախարովա

01 Ապրիլի 2026, 18:19

Քաղաքականություն

Ռուսաստանը չի վարում բանակցություններ ո՛չ Աստանայի, ո՛չ էլ Երևանի հետ՝ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մարտի 30-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան չի վարում նման բանակցություններ ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ», — նշել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե որքանով ընդունելի կլինի նման փոխանցումը ռուսական կողմի համար։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում գերազանցել են 30 միլիարդ ռուբլին։

«Հիշեցնեմ, որ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։ Տարիներ շարունակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն բարեխղճորեն կատարում է այդ պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքում արդեն անցել են 30 միլիարդ ռուբլու սահմանը», — հավելել է Զախարովան։