ՀԾԿՀ-ն չի կարողացել ՀԷՑ-ի խախտումներն արձանագրել հստակ ապացույցներով․ Արամ Օրբելյան

02 Ապրիլի 2026, 14:40

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն ու փաստաբան Արամ Օրբելյանը հանդես են եկել ասուլիսով, որտեղ ներկայացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները։

«Վարչական դատարանում բողոքարկել էինք ՀԾԿ որոշումը, որով որոշվել էր ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ 7 կետ էր դրված լիցենզիայից զրկելու համար, որից 6-ն առանձին հիմքեր են, 7-րդը՝ 8 կետից բաղկացած հիմք։ Դատական նիստերը բավականին ինտենսիվ են եղել, վերջին նիստը տևել է 13 ժամ, ընդ որում դրա նախորդ օրերին ևս ունեցել ենք նիստեր, որտեղ հնարավորություն ենք ունեցել քննարկել ապացույցները»,- նշել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարողացել խախտումներն արձանագրել հստակ ապացույցներով։

«Ակնկալվում էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է շատ հստակ ասի՝ այս խախտումը հաստատվում է այս կամ այն ապացույցով, բայց նրանք դրան պատրաստ չէին։ Ամեն անգամ հարց քննարկելուց բավականին երկար ապացույցներն էին նայում, փորձում էին ասել՝ որ փաստաթուղթը որի հետ համադրենք։ Եվ արդյունքում ակնհայտ էր, որ հանգամանքները չեն հաստատվում»,- ընդգծել է փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։