Ջեք Թոփալյանը կիսվել է «Էյֆորիա» սերիալի նոր եթերաշրջանի թրեյլերի կադրերով

02 Ապրիլի 2026, 19:15

Մշակույթ

Ամերիկահայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեք Թոփալյանը հրապարակել է «Էյֆորիա» սերիալի երրորդ եթերաշրջանի թրեյլերի կադրերը։

HBO Max-ի YouTube ալիքում հրապարակվել է սերիալի երրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է զարգացել հերոսների կյանքը։ Սյուժեն ծավալվում է երկրորդ եթերաշրջանի իրադարձություններից հինգ տարի անց։

Նոր եթերաշրջանում հերոսները ներկայացվում են որպես ավելի հասուն կերպարներ։ Նախագիծը բաղկացած է ութ սերիայից։ Երաժշտության հեղինակը Հանս Ցիմմերն է։

Երրորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է ապրիլի 12-ին։