«Huawei»-ն ուսումնասիրում է Հայաստանում էներգակուտակիչ կայանների կառուցման հնարավորությունները

03 Ապրիլի 2026, 19:40

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահը և «Huawei» ընկերության տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի կուտակման ոլորտում գործունեության զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգիայի պահպանման տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններին, ինչպես նաև ընդգծվել է ժամանակակից էներգահամակարգերում կուտակիչ էլեկտրակայանների կառուցման կարևորությունը։

«Huawei»-ի փորձագետները ներկայացրել են էներգիայի կուտակման համակարգերի կիրառման օրինակներ Եվրոպական միությունում և Բալթյան երկրներում, ինչպես նաև այդ համակարգերի հնարավորություններն ու առավելություններն՝ ուղղված հատկապես արևային էլեկտրակայանների լայն կիրառմամբ պայմանավորված համակարգային խնդիրների լուծմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։