Սահմանների բացումը կդառնա Հարավային Կովկասում խաղաղության արդյունք․ Թուրքիայի փոխնախագահ
03 Ապրիլի 2026, 13:35
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանների բացումը կարող է դառնալ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի հիմնական արդյունքներից մեկը։
Նրա խոսքով՝ կողմերը մոտ են քաղաքական պայմանավորվածություններից գործնական քայլերի անցմանը։ Անկարան հարաբերությունների կարգավորումը անմիջականորեն կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության առաջընթացի հետ։
Յըլմազն ընդգծել է, որ սահմանների և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հզոր խթան հաղորդել տարածաշրջանի տնտեսությանը, ընդլայնել առևտուրը և ուժեղացնել լոգիստիկ կապերը։