Հուշարձանից հանել են անհայտ կորած զինվորների լուսանկարները, վախենո՞ւմ են նկարներից․ հարցում Արմավիրում

Հայաստանի արտաքին պարտքի աճի պատճառներից մեկը սպառազինությունների գնումն է: Ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին։

Արմավիրի բնակիչների մոտ վարչապետի այս հայտարարությունը զարմանք է առաջացրել․ ում համար է զենք գնել Փաշինյանը, եթե անընդհատ կրկնում է, որ պատերազմ չի ուզում։

«Շատ բացասական եմ գնահատում ներկա իշխանության բոլոր քայլերը»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Նա նաև ասել է, որ իրենց բնակության վայրում գտնվող հուշարձանից հեռացվել են անհայտ կորած զինվորների լուսանկարները։ Այս քայլը տեղացիների շրջանում առաջացրել է տարակուսանք և դժգոհություն։

«Ինչո՞ւ են հանել , վախենո՞ւմ են նկարներից»,- սրտնեղած արձագանքել է քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։