Որոշում է կայացվել 18-ամյա Դավիթ Մինասյանին հոսպիտալացնել
03 Ապրիլի 2026, 16:25
Ելնելով Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել։ Իրականացվում են հետազոտություններ: Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Armenia Sputnik–ի տվյալներով 18–ամյա Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչահեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ։
Հիշեցնենք, որ որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։