Վարազդատ Լալայանն առաջադրվել է Եվրոպայի լավագույն ծանրորդ անվանակարգում
04 Ապրիլի 2026, 19:19
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ընդգրկվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդի կոչման հավակնորդների ցանկում։
2025 թվականին մարզիկը ցուցադրել է բարձրակարգ արդյունք՝ դառնալով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթող, ինչը նրան դարձրել է հեղինակավոր մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը։