Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինե հայկական եկեղեցում նշվել է Զատկի ճրագալույցը

05 Ապրիլի 2026, 19:15

Մշակույթ

Ավագ շաբաթվա վերջին օրվա երեկոյան՝ Քրիստոսի Սուրբ Հարության լուսավոր տոնից առաջ, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինե հայկական եկեղեցու հավատացյալները հավաքվել են տաճարի կամարների տակ, որտեղ մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ։

Զատկի ճրագալույցի Պատարագը մատուցել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Եփրեմ Զարգարյանը։ Իր քարոզի ընթացքում Տեր Եփրեմը ներկաներին ներկայացրել է Սուրբ Հարության կենսատու խորհրդի նշանակությունը և կոչ արել հավատացյալներին երկյուղածությամբ պատրաստվել ու մասնակցել Սուրբ և Աստվածային Զատկական Պատարագին։

Պատարագի ավարտին հոգևորականները հավատացյալներին փոխանցել են Սուրբ Խորանից բերված ճրագի լույսը՝ իրենց տները լուսավորելու Քրիստոսի Հարության լույսով։ Դիմելով հավատացյալներին՝ Տեր Եփրեմը հորդորել է աղոթքով պատրաստվել Տիրոջ Հարության լուսավոր տոնի դիմավորմանը։