Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
05 Ապրիլի 2026, 20:34
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ վաստակելով 14.800 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր:
Վաղը աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:
.jpg)