Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանին

08 Օգոստոսի 2023, 18:30

Քաղաքականություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանին։

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած հիմնախնդիրներին եւ անվտանգային մարտահրավերներին, կարեւորվել դրանց հաղթահարման համար համազգային միասնականության անհրաժեշտությունը։ Խոսվել է նաեւ առկա իրավիճակում Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթել է Աստծո օգնականությունն ու պահպանությունը մեր հայրենիքին եւ ժողովրդին։