«Ժառանգություն» կուսակցությունը կաջակցի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին. Կարապետյան
06 Ապրիլի 2026, 10:45
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրել է.
«Կողմ թողնելով անձնական շահը , ղեկավարվելով Հայաստանի շահով, Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին և իր աջակիցներին կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին, քանի որ փոփոխություն Հայաստանում հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ»։