ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․ Լուկաշենկո

06 Ապրիլի 2026, 13:50

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի Հանրապետության հետ աշխատանքի ընթացքում պետք է ցուցաբերի առավելագույն զգուշություն և կոռեկտություն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «БелТА» գործակալությունը։

«Մենք պետք է ավելի նրբանկատ և զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ի աշխատանքին, բայց միաժամանակ շարունակում է մնալ կազմակերպության կազմում։ Պետք է լինել շատ կոռեկտ։ Հայաստանում այս առումով իրավիճակը բարդ է, հատկապես ընտրական շրջանում։ Շատ դժվար իրավիճակ է։ Այդ պատճառով մենք պետք է Հայաստանի հետ հարաբերություններում լինենք առավելագույնս զգույշ և շրջահայաց», — նշել է Բելառուսի առաջնորդը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։