Դաշինքների անվանումներում անունների սահմանափակումը՝ վախեցած իշխանության վարքագիծ․ Վարդևանյան

07 Ապրիլի 2026, 12:27

Քաղաքականություն

Սա պրիմիտիվ վախի դրսևորում է։ Նման կարծիք է հայտնել բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով իշխանությունների կողմից հապճեպ կարգով նախաձեռնված ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որով փորձում է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը։

«Հաճախ գործադիր իշխանության ներկա ղեկավարը խոսում է «ուժեղ տղաների» մասին։ Բա ուժեղ տղաները արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ Սամվել Կարապետյան անուն-ազգանունը չօգտագործելու համար»,- նշել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ սոցիոլոգիական հարցումները և ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։

Հիմա եթերում