Անհապաղ գործե՛լ ու կասեցնե՛լ Արցախի ժողովրդի ցեղասպանությունը. Արայիկ Հարությունյանի ուղերձը միջազգային հանրությանը

08 Օգոստոսի 2023, 18:40

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել միջազգային հանրությանը, որտեղ ահազանգել էԱրցախի ժողովուրդը կանգնած է ոչնչացման իրական սպառնալիքի առջև:

«Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է»,- շեշտել է Արցախի նախագահը:

Հարությունյանի խոսքով Արցախն այժմ աշխարհի միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ ու անգամ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի այնտեղ:

«Անհապաղ կերպով գործե՛լ ու կասեցնե՛լ Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, քանի դեռ ուշ չէ»,- կոչ է արել Հարությունյանը:

Մանրամասն` տեսանյութում: