Բաքուն մեղադրել է Մոսկվային Արցախի շուրջ քաղաքական շահարկումների մեջ
07 Ապրիլի 2026, 15:15
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ։
Բաքվում ընդգծել են, որ նման քննարկումներն անթույլատրելի են և դիտվում են որպես փորձ՝ օգտագործելու Ադրբեջանը Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական վեճերում որպես գործիք։ Ադրբեջանական կողմը դիվանագիտական ուղիներով Կրեմլին փոխանցել է պահանջ՝ դադարեցնել տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հրապարակային քննարկում։
Առանձնահատուկ դժգոհություն են առաջացրել նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունները՝ այն մասին, թե ով է առաջինը ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։