Հայերն արդարացիորեն են առարկում, երբ ասում են՝ Ղարաբաղը պատմականորեն մերն է․ Իվլիան Խաինդրավա

07 Ապրիլի 2026, 15:45

Քաղաքականություն

ԽՍՀՄ քարտեզների կազման ընթացքում տեղի է ունեցել մեծ անարդարություն, և Ղարաբաղը ինչ-որ կերպ հայտնվել է Ադրբեջանի կազմում։ Այս մասին նշել է վրացի վերլուծաբան Իվլիան Խաինդրավան։

«Հայերը արդարացիորեն են առարկում, երբ ասում են՝ Ղարաբաղը մերն է, պատմականորեն մերն է։ Դարերի ընթացքում այն եղել է հայկական մշակույթի կենտրոններից մեկը՝ խաչքարերով, Շուշիով, վերջապես՝ Ղարաբաղի բարբառով, որը նույնպես հայկական լեզվի մի մասն է։ Եվ մեծ անարդարություն տեղի ունեցավ, երբ Խորհրդային Միության քարտեզների կազմման ընթացքում Ղարաբաղn ինչ-որ կերպ հայտնվեց Ադրբեջանի կազմում»,- ընդգծել է նա։