Կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիայից 14 անձ է բերման ենթարկվել
08 Օգոստոսի 2023, 21:01
Կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիայից 14 անձ է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք:
Ոստիկանները ակցիայի մասնակից ազատամարտիկներին բերման են ենթարկել «ոստիկանի օրինական պահանջը» չկատարելու համար:
Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ազատամարտիկները պահանջում են բացել Լաչինի միջանցքը եւ ապահովել բեռների մուտքը Արցախ։ Նրանք հայտարարել են, որ եթե մինչև 18։00-ն դա տեղի չունենա, շարժվելու են Կոռնիձոր։
Կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել, իրավիճակը մի պահ լարվել է։ Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով` բերման է ենթարկել կեսօրից ակցիա իրականացնող քաղաքացիներին:
Ակցիայի մասնակիցները շարունակում են Հանրապետության հրապարակում մնալ։
«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը հայտարարել է, թե տրանսպորտի են սպասում, որ հրապարակից շարժվեն:
Նա նշել է, թե ճանապարհին կմտնեն զորամասեր, տեսնեն`ով զենքով կապահովի իրենց: