Թեհրանը հրադադարի ընթացքում կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը
08 Ապրիլի 2026, 10:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Truth Social-ում Թրամփը գրել է, որ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող «կործանարար» հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի «ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման»։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից X-ում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Պակիստանին միջնորդական ջանքերի համար և նշելով, որ եթե Իրանի դեմ հարձակումները կասեցվեն, ապա Իրանի «հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները»։
«Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը՝ Իրանի զինված ուժերի համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատճաշ կերպով հաշվի առնելով», — գրել է Արաղչին։
Այս լուրերի ֆոնին հում նավթի գինը 17%-ով նվազել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 92 դոլարի։