Սպառնալիքներ չկան. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հայտարարության մասին
09 Ապրիլի 2026, 15:28
Իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ի կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին իր հայտարարությունը։
«Իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, ես չեմ ասում՝ ես խոստանում եմ, ես ասում եմ՝ վախենում եմ, որ այդպես կլինի: Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, նաև Հայաստանից դուրս գտնվող շրջանակների, որոնք որ որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքին, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է: Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- նշել է նա: