Պատերազմն ավելի ցավոտ է ընթանում ԱՄՆ-ի և Իսրայելի համար․ Ավետիք Քերոբյան
09 Ապրիլի 2026, 20:15
Իրանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, բնականաբար, հետաքրքրություն է առաջացնում մեզ մոտ։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությանը։
«Այս պատերազմը շատ կարևոր է հենց հայկական տեսանկյունից, քանի որ Իրանը բարեկամ պետություն է, այդ երկրի տարածքով են անցնում մեր մատակարարման ճանապարհները։ Եվ ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում Իրանում, բնականաբար, հետաքրքրություն է առաջացնում մեզ մոտ։ Իսկ այստեղ խոսքը գնում է հենց մեր սահմանից այն կողմ տեղի ունեցող պատերազմի մասին։ Եվ հեռու չէ այն օրը, երբ արկերը կսկսեն պայթել հենց Հայաստանի սահմաններին մոտ»,- նշել է Քերոբյանը։
Նրա խոսքով՝ պատերազմն առավել ցավոտ է ընթանում ԱՄՆ-ի և Իսրայելի համար։
«Ինչ է տեղի ունեցել այս ողջ ընթացքում․ փոխհրաձգություն, որի արդյունքում կողմերից ոչ մեկը ռազմավարական առավելություն չի ստացել։ ԱՄՆ-ը և Իսրայելը ընդունել են, որ Իրանի հրթիռային պոտենցիալը չի վերացվել և վերջին շաբաթներին այն ավելի լայն կիրառություն է ստացել։ Արդյունքում պատերազմն ավելի ցավոտ է ընթանում ԱՄՆ-ի և Իսրայելի համար»,- եզրափակել է Ավետիք Քերոբյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Truth Social-ում Թրամփը գրել է, որ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող «կործանարար» հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի «ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման»։
Մանրամասները՝ տեսանյութում։