Հայկական արվեստի երեկո՝ Մինսկում
10 Ապրիլի 2026, 16:15
Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայում, Լ. Ս. Մուխարինսկայայի հիշատակին նվիրված միջազգային գիտական ընթերցումների և էթնոմշակույթների ֆորումի շրջանակներում, տեղի է ունեցել դասախոսություն-համերգ՝ նվիրված հայկական եկեղեցական երգարվեստի ժառանգությանը։ Այն կրել է «Աստվածային պատարագ» խորագիրը։
Միջոցառմանը մասնակցել են Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը, եկեղեցական երգչախումբը, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ Ցոլակ Հարությունյանը և Անդրանիկ Մալխասյանը։
Ծրագրում հնչել են Մակար Եկմալյանի պատարագից հատվածներ և Կոմիտասի ստեղծագործությունները։ Կատարումը հնարավորություն է տվել ունկնդիրներին ավելի խորությամբ ծանոթանալու հայկական հոգևոր երաժշտությանը գեղեցկությունը։ Ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես մասնագետների, այնպես էլ հոգևոր երաժշտության սիրահարների շրջանում։