Իշխանություններն ամեն ինչ արել են ՀՀ-Սփյուռք բաժանման համար․ Զանկու Արմենյան
10 Ապրիլի 2026, 23:30
Սփյուռքում կան մի շարք կազմակերպություններ, որոնք Ցեղասպանությունից հետո, ինչպես նաև առաջին Հանրապետության ստեղծումից ի վեր մինչ օրս պաշտպանում են Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է հասարակական գործիչ Զանկու Արմենյանը։
«Հայաստանի գործող իշխանություններն իրավունք չունեն անհարգալից ձևով խոսելու Սփյուռքում գործող կազմակերպությունների մասին։ ՀՀ-ի և Սփյուռքի պառակտման մասին միշտ երազել է թուրքական կողմը, իսկ ՀՀ վարաչպետի խոսքերը փաստում են, որ նա պաշտպանում է ոչ թե հայկական, այլ թուրքական շահերը։ Հայաստանի ղեկավարը միշտ պետք է ձգտի Սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ ոչ թե մի բան էլ այս փոքր ազգին բաժան-բաժան անի»,- նշել է Արմենյանը։
Նրա խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ արել են, որ ՀՀ-Սփյուռք հարաբերությունները խզվեն, բայց Սփյուռքը երկրի կարևոր սյուներից մեկն է, և պաշտպանում է ժողովրդի շահերը։
Մանրամասները՝ տեսանյութում։