Տիրոջ Գերեզմանի տաճարը բացվել է հավատացյալների համար

11 Ապրիլի 2026, 13:40

Հայեր

Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի (Սուրբ Հարության) տաճարի դռները բացվել են հավատացյալների առջև։ Նրանք ժամանել են Երուսաղեմ՝ սպասելու Սուրբ Լույսի հրաշքի իջնելուն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Արարողության մեկնարկից առաջ տաճարը փակվում և կնքվում է, իսկ դրա ներսի տարածքները մանրակրկիտ ստուգվում են՝ համոզվելու համար, որ այնտեղ արհեստական կրակի աղբյուրներ չկան։ Այնուհետև դռները բացվում են, և հավատացյալները սկսում են ներս մտնել։

ռների բացվելուց անմիջապես հետո տաճարից դուրս են թռել աղավնիները՝ խաղաղության խորհրդանիշ թռչունները։Այնուհետև ուխտավորների առաջին խումբը մտել է տաճար, որտեղ նրանք սպասելու են Սուրբ Լույսի իջնելուն։