«Հայաստանը՝ Նոյի ժառանգների երկիր». ֆրանսիական պարբերական

12 Ապրիլի 2026, 21:40

Հայեր

Ֆրանսիական հանրահայտ Télé Star Jeux ամսագրում հրապարակվել է Հայաստանի մասին ծավալուն հոդված։

Լրագրող Ժան-Ֆիլիպ Նոելը իր հրապարակման մեջ ընդգծել է Հայաստանի հարուստ պատմությունը, մշակույթն ու կենցաղը՝ առաջարկելով ընթերցողներին բացահայտել այս զարմանահրաշ երկիրը իր ամբողջ բազմազանությամբ։

Նա առանձնահատուկ նշել է Հայաստանի գեղատեսիլ բնությունը, գեղեցիկ Երևանը, որի վրա բարձրանում է «Մայր Հայաստան» հուշարձանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոն Էջմիածինը, հնագույն Խոր Վիրապ վանքը, ինչպես նաև հայկական գինին, որն ունի հարուստ պատմություն։