Ուրուգվայում բացվել է TUMO-ի առաջին կենտրոնը

13 Ապրիլի 2026, 11:00

Կրթություն

Ուրուգվայում հանդիսավոր կերպով իր դռներն է բացել ստեղծարար տեխնոլոգիաների կրթական TUMO կենտրոնը։

Բացման արարողությանը մասնակցել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուրուգվայի նախագահ Խամանդու Օրսին, ազգային պաշտպանության նախարար Սանդրա Լասոն, կրթության և մշակույթի նախարար Խոսե Կառլոս Մայան, զբոսաշրջության նախարար Պաբլո Մենոնին, Հանրային կրթության ազգային վարչության նախագահ Պաբլո Կաչիանը, Corporación América Airports-ի գլխավոր տնօրեն Մարտին Էուռնեկյանը և այլք։

TUMO կենտրոնը գտնվում է Կարրասկոյի միջազգային օդանավակայանի տարածքում՝ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի մոտ։