Արշակ սրբազանի խափանման միջոցը չփոխվեց. նա չի կալանավորվի

14 Ապրիլի 2026, 16:10

Քաղաքականություն

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չի կալանավորվի։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը՝ Սրբազանի խափանման միջոցը թողնելով անփոփոխ։

Նշենք, որ Արշակ սրբազանի գործով մեղադրող դատախազը պահանջեց չեղարկել վարչական հոկողություն խափանման միջոցը և կալանավորել նրան:

Արշակ սրբազանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից՝ ՔԿ շենքից դուրս գալիս։