Հայկական ավիափոխադրողը գործարկում է Աստանա-Երևան չվերթը
15 Ապրիլի 2026, 14:40
«Shirak Avia»-ն գործարկում է Աստանա-Երևան չվերթներ։ Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ուղիղ ավիահաղորդակցության բացումը կապահովի հարմար պայմաններ Հայաստանի և Ղազախստանի միջև տեղաշարժի համար, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջային, գործարար և մշակութային կապերի զարգացմանը», -նշվում է հաղորդագրության մեջ։
Առաջին չվերթը նախատեսված է ապրիլի 20-ին։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին։