Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում
15 Ապրիլի 2026, 17:40
Երեք ամերիկահայեր ընդգրկվել են «Forbes» ամսագրի ցանկում, որը ներառում է ԱՄՆ-ի 250 ամենանշանավոր self-made անձանց։
27-րդ հորիզոնականում ձեռնարկատեր և վենչուրային ներդրող Նուբար Աֆեյանը։ 1970-ականներին նա ընտանիքի հետ լքել է Լիբանանը և գրեթե զրոյից նոր կյանք սկսել Մոնրեալում։
130-րդ տեղում հայտնվել է երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան)։ Նա մեծացել է դժվարին պայմաններում՝ միայնակ մոր ընտանիքում, հաճախ փոխել է բնակության վայրը, հետո թողել է դպրոցը՝ նախքան երաժշտական կարիերա սկսելը։
207-րդ հորիզոնականում ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն է։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում նա հայտնվել է գերության մեջ, իսկ հետագայում՝ արտագաղթելուց հետո, աշխատել է որպես առաքիչ՝ կենսաբանության դասերի համար վճարելու նպատակով։
