Թոշակների բարձրացումից մեր սոցիալական վիճակը չի փոխվել. հարցում Չարենցավանում
15 Ապրիլի 2026, 16:20
Ընտրություններին ընդառաջ թոշակների 10 հազար դրամով բարձրացումը կաշառքի նման մի բան է: Այս մասին ասել է Չարենցավանի մի բնակիչ հարցման ընթացքում։
«Թոշակառուն ո՛չ այն ժամանակ է միս կերել, ո՛չ էլ հիմա է ուտելու: Թոշակները պետք է ավելի բարձր լինեն, որ մարդիկ կարողանան նորմալ ապրել»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:
Քաղաքացիների խոսքով՝ ամեն ինչ այնքան թանկ է,որ թոշակների բարձրացումը ոչ մի նշանակություն չունի:
«10 հազար դրամ ավելացումը մեր սոցիալական իրավիճակի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Ապրանքներն էլ ավելի են թանկացել»,- ընդգծել է մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ տեսանյութում: