Ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով. Հակակոռուպցիոն կոմիտե
16 Ապրիլի 2026, 13:50
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության 15 անդամներ և համակիրներ: Նրանցից մեկի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, քննարկում են խափանման միջոցի հարցը: