Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16 Ապրիլի 2026, 18:20

Քաղաքականություն

«Մինչ միջազգային հանրությունը շարունակում է աջակցել Փաշինյանի վարչակազմին, մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում, եկեղեցու դեմ սանձազերծված արշավ և քաղաքական հալածանքներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ. Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից»: Այս մասին հայտարարել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը: