Ալեքսանդր Մարտիրոսովի ֆիլմն արժանացել է «Ցիոլկովսկի» փառատոնի Գրան պրիին

18 Ապրիլի 2026, 14:10

Մշակույթ

Կալուգայի Կ.Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարանում տեղի է ունեցել «Ցիոլկովսկի» տիեզերքի մասին ֆիլմերի և ծրագրերի 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը։

Մրցութային ծրագրում ընդգրկվել է 115 ֆիլմ, այդ թվում՝ 16 լիամետրաժ, 27 վավերագրական, 21 խաղարկային ֆիլմ, 50 անիմացիոն ֆիլմ, 1 անիմացիոն սերիալ:

Ռեժիսոր Ալեքսանդր Մարտիրոսովի «Բիմբատ․ Կյանքը Երկրից վեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմն արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Կորոլյովի» Գրան պրիին։