Այդ աթոռի տերը իրենք չեն, աթոռի տերը դուք եք․ Ռոբերտ Քոչարյանը՝ Վանաձորի բնակիչներին

18 Ապրիլի 2026, 20:30

Քաղաքականություն

«Պլան Բ-ի վերաբերյալ ես նույնիսկ չեմ էլ ուզում մտածել, ծանրաբեռնել ինքս ինձ, քանի որ մեծ համոզմունք ունեմ, որ պլան Ա-ն հաջողություն է ունենալու»,- այսօր Վանաձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե «արդյոք հետընտրական գործընթացի համար ունեն պլան Բ, քանի որ գործ ունենք խուլիգան խունտայի հետ, որ ամեն ինչի ընդունակ է։

Երկրորդ նախագահի խոսքով՝ իրենք ունեն 2021 թվականի փորձը։ «Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կոնկրետ տեղամասում ամուր կանգնած է և իր ֆունկցիան է իրականացնում, ապա շատ դժվար է ինչ-որ բան անել։ Մենք պետք է մոբիլիզացնենք մաքսիմալ ձևով մեր թիմը, ստանանք այդ արդյունքները, որից հետո ոչ մեկը չի համարձակվելու որևէ բան անել։

Այն, ինչ դուք ասում եք, ենթադրում է, որ կան ընտրության արդյունքներ, և, օրինակ, վարչապետը հայտարարում է, որ մեկ է՝ ես եմ: Սա նշանակում է, որ պլան Բ-ն հեղափոխությունն է, բայց արդեն լեգիտիմ իրավունք ստացած հեղափոխականներով, այլ ոչ թե զուտ փողոցի մարդկանցով»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ ստանա այդ քվեն ժողովրդից։ «Եթե այդ քվեն լինի, ոչ մեկը չի համարձակվելու ասել՝ ոչ, ես աթոռս չեմ թողնելու: Այդ աթոռի տերը իրենք չեն, աթոռի տերը դուք եք»,- հավելել է երկրորդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։