Սուրեն Աղաջանյանը` Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

22 Ապրիլի 2026, 20:35

Սպորտ

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) 2026 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության արծաթե մեդալակիրն է։

Տիրանայում կայացած մրցաշարի եզրափակչում 22-ամյա հայ մարզիկը 2-2 հաշվով պարտվեց սերբ Գեորգի Տիբիլովին՝ վերջին վաստակած միավորի հիման վրա։

Եզրափակիչ հասնելու ճանապարհին Սուրենը երեք անգամ հաղթանակ տարավ, այդ թվում՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նիհաթ Մամեդլիի (Ադրբեջան) նկատմամբ։

Հիմա եթերում