Ադրբեջանը 2023թվականին շարունակեց Թուրքիայի կողմից սկսված Ցեղասպանությունը․ Նյու Յորքի քաղաքապետ
25 Ապրիլի 2026, 10:40
Ադրբեջանը շարունակեց Թուրքիայի կողմից սկսված Ցեղասպանությունը՝ արտաքսելով հայերին Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։
«Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում՝ մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի:
2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպան քաղաքականությունը։
Այս Հիշատակի օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,- գրել է Նյու Յորքի քաղաքապետը։
