Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան

25 Ապրիլի 2026, 11:20

Հայեր

Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային։ Սոցցանցի իր էջում նա գրառում է արել՝ նշելով․

«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ գնացին Հայոց ցեղասպանության ժամանակ։

Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաիմաստալից փորձառություններից մեկն էր և խորացրեց իմ կապը արմատներիս հետ՝ կապ, որը ես զգում եմ ամեն օր։

Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի և աշխարհի բոլոր տառապող մարդկանց համար, որ նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավը աննկատ չմնա», — գրել է նա։

Նա հրապարակել է Հայաստան այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարներ։

Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան