Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ նվաճել է Սերբիայի չեմպիոնի տիտղոսը
27 Ապրիլի 2026, 11:10
Հայ ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն։
«Ցրվենա Զվեզդա»-ն Սերբիայի առաջնության 33-րդ տուրում 3։0 հաշվով հաղթել է «Պարտիզան»-ին։
Այս հաղթանակի շնորհիվ «Ցրվենա Զվեզդա»-ն, գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի ղեկավարությամբ, ժամանակից շուտ ապահովել է Սերբիայի Սուպերլիգայի չեմպիոնի կոչումը։
Ակումբը կմասնակցի Եվրոպայի լիգայի մրցաշարին և Սերբիայի գավաթի խաղարկությանը։