Հայաստանի և Մոլդովայի ՀԿ-ներն աշխատում են Ռուսաստանը վարկաբեկելու ուղղությամբ․ ՌԴ ԱԽ
27 Ապրիլի 2026, 15:30
Հայաստանում և Մոլդովայում բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ զբաղվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Եթե նայենք վիճակագրությանը, ապա Մոլդովայում գրանցված է մոտ 14 հազար ՀԿ, իսկ Հայաստանում՝ մոտ 9 հազար։ Թեև ոչ բոլորը, բայց դրանց զգալի մասն ակնհայտորեն աշխատում է երկկողմ հարաբերությունների և նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման ուղղությամբ»,- նշել է Շևցովը Մոսկվայում անցկացված «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը․ ՀԱՊԿ տարածքում տեղեկատվական-վերլուծական գործընկերության արդի հարցեր» համաժողովի շրջանակներում։