«Ցեղասպանության հետևանքները կանանց վրա» թեմայով քննարկում՝ Գլենդելում
29 Ապրիլի 2026, 00:00
Գլենդելում կայացել է «Ցեղասպանության հետևանքները կանանց վրա» թեմայով պանելային քննարկումը։
Քաղաքային խորհրդի կազմակերպած այս միջոցառմանը քննարկվել է ցեղասպանության երկարաժամկետ հետևանքները կանանց և ընտանիքների վրա, այդ թվում՝ սերունդային տրավման։
Քննարկման մասնակիցներից Թենի Ալավերդյանի կարծիքով՝ կանանց համար Ցեղասպանության հետևանքներն անհամեմատ ավելի ծանր են եղել։
Լարա Երիցյանի խոսքով՝ ցեղասպանությունը 1923 թվականով չի ավարտվել, այն շարունակվել է նաև մեր օրերում՝ Արցախում։