Կոնգրեսական Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

10 Օգոստոսի 2023, 10:45

Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր պաշտոնական կայքում ուղերձ է հրապարակել և շնորհավորել Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր խոսնակ ընտրվելու կապակցությամբ։

«Ես ողջունում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանին ընտրության կապակցությամբ։ Ես անհամբերությամբ սպասում եմ ղեկավարության անցումային այս փուլին և աշխատանքի շարունակությանը՝ ուղղված Արցախի և հայ ժողովրդի հետ ԱՄՆ-ի կապերի հետագա ամրապնդմանը», — ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ավագ անդամը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել օգոստոսի 7-ին։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով նա հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։