Եթե ՌԴ-ն զրկի ՀՀ-ին տնտեսական առավելություններից, կունենանք կենսամակարդակի վատացում․ Բագրատյան
29 Ապրիլի 2026, 19:30
Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները վատթարանալու են, և Ռուսաստանը փորձելու է պաշտպանել իր օրինական շահերը։ Այս մասին «Լազարյան ակումբի» յոթերորդ նիստի ընթացքում Alpha News-ին ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Վերջին մեկ տարում առևտուրը պակասել է շուրջ 2 անգամ։ Ռուսաստանի ինչի՞ն է պետք այդպիսի առևտուրը, երբ հայկական պետությունը հայտարարում է, որ ինքը գնում է Եվրոպա և Ռուսաստանի հետ չի ուզում գործ ունենալ»,- նշել է Բագրատյանը։
Նրա խոսքով՝ եթե ՌԴ-ն զրկի ՀՀ-ին տնտեսական առավելություններից, ապա մակրոտնտեսական ցուցանիշները կարող են վատթարանալ մինչև 25-30%, իսկ կենսամակարդակը՝ մոտ 35%։
Մանրամասները՝ տեսանյութում։