Չինաստանն Իրանի հուսալի ռազմավարական գործընկերն է․ Վան Յի
06 Մայիսի 2026, 15:05
Չինաստանն Իրանի հուսալի ռազմավարական գործընկերն է։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դիվանագետը հավելել է, որ Պեկինը պատրաստ է ամրապնդել և խորացնել քաղաքական փոխադարձ վստահությունն ու փոխշահավետ համագործակցությունը Իրանի հետ տարբեր ոլորտներում, ինչպես նաև աջակցել և զարգացնել բարձր մակարդակի շփումները։
Վան Յիի խոսքով՝ Իրանը լիարժեք իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային էներգիան։
«Ինչ վերաբերում է միջուկային հարցին, Չինաստանը բարձր է գնահատում Իրանի հանձնառությունը՝ հրաժարվել միջուկային զենքի ստեղծումից, ինչպես նաև ճանաչում է խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման նրա օրինական իրավունքը»,-ասել է նա։